March 10

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ): Ձյուն+ա+պատ, մանուկ+ական,աստղ+ային ան+հուն
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր: աչեր-աչքեր,մրմունջը-մեղմ,շշնջոց անուրջ-երաչ տեսիլք
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։ գոյական-լեռներ,լճեր,երկինքներ,երազներ,աչեր
  • ածական-ձյունապատ,աստղաին,մանկկական,թափանցիկ,կապույտ
  • բայ-լսում էի,նայում էի,զարթնում էր,կանչում էր,իջնում
March 6

Cinderella. Part 3

At the king’s ball, the prince was very bored.  

He felt like he had danced with every young lady in the kingdom. All of the ladies were wearing beautiful dresses, but none of the ladies were interesting. None of them understood his jokes.

The prince had just finished dancing with one of Cinderella’s stepsisters when the room suddenly fell silent.

Everybody turned to look as the most beautiful girl walked through the door.

She had long red hair and kind green eyes. Her dress was silver. Her shoes sparkled, like they were made of glass.

It was Cinderella, but nobody recognised her. Not even her stepmother and stepsisters!

The prince meeting Cinderella

The prince’s mouth dropped open. He had never seen a woman as beautiful as Cinderella.

He asked her to dance. They danced together all evening. The prince thought Cinderella was beautiful, but also kind, clever and funny. She laughed at his jokes, and he laughed at hers.

Cinderella was having such a wonderful time that she didn’t notice that it was so late. The clock began to chime midnight.

Dong… dong… dong…

«Oh no! I have to leave!» gasped Cinderella, and she ran out of the ballroom.

«Don’t go! I don’t even know your name!» shouted the prince. But Cinderella was already gone.

Реклама

Cinderella fled from the palace so fast that she lost one of her glass shoes on the stairs.

When she got to the bottom of the stairs — DONG! — The clock finished chiming midnight.

Cinderella’s beautiful dress turned back into rags, and her golden carriage turned back into a pumpkin.

«Drat,» said Cinderella.

Cinderella running from the palace

Just then, she saw the prince running towards her, holding the glass shoe she had dropped.

She did not want him to see her dressed in her dirty old rags. She felt ashamed, but there was nowhere to hide!

«Excuse me, miss,» he said, panting. «Did you see where that beautiful girl went? This is her shoe! I must find her!»

The prince didn’t recognise Cinderella without her beautiful clothes!

Cinderella shook her head. The prince ran off to continue his search. Cinderella walked all the way home.

1.Fill in the missing words

Cinderella shook her … .

The prince ran off to … his search.

Cinderella walked all the … home.

The … didn’t recognize Cinderella without her beautiful clothes!

She felt … , but there was nowhere to hide!

2. Write out the unfamiliar words

understood

chime

ashamed

3. Make up questions orally and answer them, you can also make up questions for your friends in class. {orally}

ashamed-ամաչելով

dropped-ընկնել

holding-անցկացում

gasped-շնչակտուր

wonderful-հրաշալի


Category: English | LEAVE A COMMENT
March 4

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսն աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:
March 4

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:

March 3

Բարև՜, գարո՜ւն

Բարև՜, գարո՜ւն ես քեզ շատ էի սպասում շատ էի ուզում որ դու գաս և հրաշք բնություն մեզ նվիրես։ Ես այս տարի քեզ ամենա շատն եմ սպասել որովհետև ես զգացել եմ որ օրինակ ամառը շատ շոք է, ձմեռը շատ ցուռտ է իսկ աշնանը շատ են անձրևներ գալիս բայց մենակ դու ես որ հենց դու գալիս ես ոչ շատ ցուռտ է լինում ոչ շատ շոք և շատ անձրևներ չեն գալիս դրա համար ես այս տարի քեզ ամենա շատն եմ սպասել: Ես նաև շատ եմ սիրում որ գարնանը իչնում եմ բակ խաղում եմ իմ ընկերների հետ և այդ ընթացքում թռչուները երգում են մեր վերևում։

February 28

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թեե՛կ դառնանք վաճառական: Ասին ու խելք խելքի տըվին, Հավան կացան, պայման դըրին. 5 Բայց արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
10 Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
15 Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
20 Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
25 Նավը լըցրեց հազար բարով
Ու ետեկած ճանապարհով Ուրախ-ուրախ տուն էր գալի: Ճամփին ծովում սարսափելի Ալեկոծում, մըրրիկ ելավ, 30 Զարկեց, տարավ ապրանք ու նավ: Միայն սովդաքյար* Ճայը էնօր Ազատվեցավ մերկ ու տըկլոր: Ազատվեցավ ― փառք իր Ասծուն, Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն. 35 Գա՜ ― ի՞նչ ասի պարտքատերին, Ո՞նց երևա իր ընկերին... Ընկերն էնտեղ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
40 Թեմեր Ճայը երբ պիտի գա... Երկար նայեց, Ճամփեն պահեց, Շատ լավ ու վատ երազ տեսավ, Մինչև պարտքի օրը հասավ, 45 Ու մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
― Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
50 Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվելվախտ իմացեք, Ամոթ, աբուռ, ահ ունեցեք... Թալան հո չի՞... մեղք եմ ես էլ... Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել. 55 Ոսկի տա մարդ իրեն ձեռով, Չըկարենա առնի զոռո՞վ... Սրանից հետո դե արի դու Ու ձեռ մեկնի աղքատ մարդու... * վաճառական Գոռգոռում էր ողջ թառակում, 60 Հայհոյում էր, խայտառակում. Ամեն մարդ էլ, ով որ լըսում, Հենց մի բերան էն էր ասում. ― Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ, Ի՜նչ ենք լըսում. ― վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ. 65 Անուններըդ վաճառական, Ու էս տեսակ խայտառակ բա՞ն... Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, Չըղջիկ ու Ճայ... Չըղջիկն էսպես միշտ լըսելիս 70 Սիրտը բերնով դուրս էր գալիս: Բարկանում էր իրեն մըտքում, Անիծում էր, չըքում, թըքում. ― Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ, Ա՛յ դու դառնաս գըրողի փայ. 75 Էս ի՞նչ բան էր, որ դու արիր, Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր... Ու խընդրում էր ամեն անգամ. ― Մի նեղանար, Փուշ բարեկամ, Շատ ես կացել, 80 Կա՛ց մի քիչ էլ. Թուղթ ըստացա երեկ Ճայից, Թե դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ էշուտով կըգա, Դեռ մի բան էլ ավել կըտա... 85 ― Ես չեմ ուզում ավելն, ախպեր, Կանխիկ համրած իմ փողը բեր. Շահ եք գըրել, Վախտ եք դըրել. Ինչ գըրած ա, էն եմ ասում, 90 Ձեզնից ավել բան չեմ ուզում: ― Չէ՜, աղա Փուշ, Թե վաղ, թե ուշ, Փողն իր կարգին, շահն իր կարգին, Իսկ պատիվըդ... ես իմ հոգին... 95 Ես հույս ունեմ... ասենք պարտք ենք... Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք... Չէ՛, քու արածն ով մոռանա, Իր Աստվածն էլ նա կուրանա... Խեղճը էսպես լեզու ածավ, 100 Շատ հույս տըվավ, շատ խոստացավ, Շատ սուտ ասավ պարտքատերին, Շատ ըսպասեց իր ընկերին. Բայց ընկերը չըկա՜, չըկա՜: ― Էս ի՜նչ ցավ էր. Աստված վըկա. 105 Ի՛նչ իմ բանն էր մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
110 Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք արավ,
Դես դեն թըռավ,
115 Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
120 Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
125 Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկըմերկ, փախած լուսից, Ցերեկները դես դեն թաքչում, Գիշերն է միշտ մըթնում թըռչում, Որ չերևա իր թայ-թուշին*, 130 Ոչ պարտքատեր աղա-Փուշին: Ճայն էլ ծովում, Ճըչում, ծըվում, Ջուրն է մըտնում, Դուրս է պըրծնում, 135 Թևին տալիս, Ման է գալիս, Թե մի գուցե բախտը բանի, Կորուստն էլ ետ ջըրից հանի: Իսկ Փուշն, արդեն հույսը հատած, 140 Ճանկ ու ատամ սուր պատրաստած, Կողքովն ով որ անց է կենում
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջի

տնպահ-Տունը պահպանող

սնանկ-հարստություն կորցնող

February 18

Մովսես Խորենացին գրի է առել մեր նախնիների մասին պատմող առասպելներն ու դարերի միջով հասցրել մեզ:
Գայլ Վահանը Ղազար Փարպեցու ամենասիրելի հերոսն է:
Առակներն ընտրված էին Վարդան Այգեկցու «Աղվեսագրքից»:
Գրիգոր Նարեկացու մասին մի ավանդույթ պատմում է, թե նա ինչպես է կյանք տվել ու թռցրել եփած աղավնիներին:
Անանիա Շիրակացին էլ յոթերորդ դարում է քննել տիեզերքը:

Հատուկ անուները որոնք վերջանում են ցի ածանցով գրվում են մեծատառ

182. Բացատրի՛ր, թե ընդգծված հատուկ գոյականները ի՞նչ բառերից են առաջացել:

Մեր բակի ամենաուրախ աղջիկը Շուշանն է: ծաղկի անունից
Աշոտ Երկաթի մասին նոր գիրք եմ ուզում կարդալ: մետաղից
Ամբողջ պատմության մեջ Ձախորդ Փանոսը ոչ մի անգամ մեղավոր չի՞ լինում, ի՞նչ է: անհաջողակ
Դավթի հայրն էր Առյուծ Մհերը: ուժեղ հզոր
Փիլիսոփա և բանաստեղծ Հովհաննես Երզնկացին աշակերտել է ժամանակի համբավավոր գիտնական Վարդան Արևելցուն:
Նեղոսի արեմտյան ափին՝ Արքաների հովտում, հին Եգիպտոսի ճարտարապետական հուշարձանների մի ամբողջ թանգարան է պահպանվել:

183. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը Սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին;
Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին:
էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է:
Գրքի հերոսը մի փոքր տղա է:
«Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է .Պղնձե քաղաքը:
Գտածը պղնձե մատանի էր:
Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է .Պղնձահանք կոչվող վանքը:
Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը:
Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր:
Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը:
Պետրոսն առաջինը հասավ կայանին:
Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

184. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան:
Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ հատուկ և հասարակ:

185. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երեի նեղացրել էին:

Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Աշոտը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից դուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Արմանը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Առարկա ցույց տվող բառերը գոյականներ են:
Պատասխանում են ո՞վ, ի՞նչ հարցերին:
Գոյականները լինում են հատուկ և հասարակ: Հատուկ անունը առարկաներից ամեն մեկին տրվող առանձին անունն է և սկսվում է մեծատառով: Հասարակ անունը առարկաներին տրվող ընդհանուր անուն է և սկսվում է փոքրատառով:
Մարդկանց տրվող հատուկ և հասարակ անունները անձ ցույց տվող գոյականներ են և պատասխանում են ո՞վ հարցին: Մնացած բոլոր գոյականները պատասխանում են ի՞նչ հարցին: