May 31

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ես Հրաչ Կուբոյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանում: Ես գրեթե բոլոր ֆլեշմոբերին մասնակցել եմ։ Իմ սիրելի առարկաներն են՝ մաթեմատիկան և մայրենին։ Մասնակցել եմ ճամբարների, որոնք անցել են շատ ուրախ և հետաքրքիր։ Ես իմ բլոգում տեղադրել եմ լիքը նյութեր, որոնք շատ հետաքրքիր են։ Իմ ուսուցչուհին՝ ընկեր Կարինեն, մեզ լիքը գիտելիքներ է տվել, սովորեցրել է ճիշտ օգտվել բլոգից։ Իմ բլոգում ես հրապարակեմ եմ իմ ուսումնական պլանի մասին, նկարներից ցուցահանդես եմ պատրաստել։ Տեղադրել եմ նյութ Սատուր մոլորակի մասին։ Իմ կարծիքով իմ բլոգում շատ հետաքրքիր նյութեր կան։

May 25

Փաստեր մեղուների մասին

Մայիսի 20-ը Մեղուների միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեղուներին առանձին օր է նվիրել, որպեսզի բարձրացվի նրանց նշանակության մասին տեղեկացվածությունը։

Մեղուները հայտնի են ծաղկաբույսերի փոշոտման մեջ իրենց կարևոր դերով և նրանով, որ տալիս են մեղր և մեղրամոմ։ Դրանց կարելի է հանդիպել բոլոր մայրցամաքներում (բացառությամբ Անտարկտիդայի), որտեղ կան միջատների միջոցով փոշոտվող ծաղկաբույսեր։

Մեղուները մի շարք բույսերի, այդ թվում՝ սննդի մշակաբույսերի, վերարտադրման հնարավորություն են տալիս։

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։

Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, և ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից: