April 19

Աշխատասեր շունը

Շունը պահում էր իր տիրոջ տունը: Նա տեսավ մի մուրացկան բակում կանգնած, սկսեց
վրան հաչել:
-Սիրելի, – ասաց մուրացկանը, – բարի եղիր և խղճա ինձ, ահա երկու օր է ոչինչ չեմ կերել:
-Ես էլ նրա համար եմ հաչում, որ տանեցիք լսեն ձայնս և քեզ բաժին բերեն, – ասաց շունը:
-Եթե այդպես է, խնդրեմ բերանդ դեպի տունը դարձնես և այնպես հաչես, – ասաց աղքատը,
որ տնապահ շանը աղքատասիրությանը չէր հավատում:

  • Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած պատմվածքը։
  • Ընտրածդ պատմվածքի վերաբերյալ հարցեր և առաջադրանքներ կազմի՛ր։

Բառերի հականիսները և հոմանիշները գրիր։

սկսել-ավառտել,սկզբնավորել

Սիրելի-ատելի թանկագին

բարի-չար,անչար

բերել-տանել,մոտեցնել

աղքատ-հարուստ,չունևոր

հավատ-կասկածանք,հավատալիք

Ո՞վ էր մտել տուն։

մուրացկանը

Անծանոթ բառերը դուրս գրիր։

Չունեմ

April 17

Աշխատասեր շունը


Շունը պահում էր իր տիրոջ տունը: Նա տեսավ մի մուրացկան բակումը կանգնած, սկսեց
վրան հաչել:
-Սիրելի, – ասաց մուրացկանը, – բարի եղիր և խղճա ինձ, ահա երկու օր է ոչինչ չեմ կերել:
-Ես էլ նրա համար եմ հաչում, որ տանեցիք լսեն ձայնս և քեզ բաժին բերեն, – ասաց շունը:
-Եթե այդպես է, խնդրեմ բերանդ դեպի տունը դարձնես և այնպես հաչես, – ասաց աղքատը,
որ տնապահ շանը աղքատասիրությանը չէր հավատում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  2. Դուրս գրի՛ր 3 ածական 3 գոյական և 2 բայ։
  3. Գրի՛ր քո ամենասիրելի հատվածը։
  4. Նմանատիպ մի պատմություն էլ դու գրի՛ր բլոգումդ։
April 4

Զատկածես

Մենք զատիկը անցկացրեցինք իմ տատիկի տանը: Ըստ ավանդույթի պատրաստեցինք ձուկ, նեկեցինք հավկիթներ և այլհամեղ ւտելիքներ: Հետո մենք ձվակռիվ խաղացինք, և ես իհարկե հախթեցի։ Մենք իմ ընտանիքի անդամների հետ խմեցինք կարմիր գինի և շնորհավորեցինք միմիյանց:

March 19

Hrazdan (stadium)

Hrazdan" was built in 1970-1971 in 11 months with the support of the Calouste Gulbenkian Foundation on a slope near the Hrazdan River, from which it received its name. The opening of the stadium took place on May 19 in 1971[1]. In Soviet times, it was one of the most spacious stadiums in the USSR and one of the few two-tier stadiums. 
Category: English | LEAVE A COMMENT
March 14

Արտաշես և Սաթենիկ


Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:


Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը

March 14

5.1 ԴԱՍԱՐԱՆ, 5.2 ԴԱՍԱՐԱՆ, 5.3 ԴԱՍԱՐԱՆ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Дата: 6 февраля 2023Автор: flouradavtian60280 Комментарии

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ, և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել` հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիրակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։

Հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար։ Շամիրամը նրանց ասում է ,որ հրամյել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին։Երբ դիրակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամն արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է հայ ժաողովրդի խռովքը։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Մտածիր առասպելի վերջաբանի քո տարբերակը
  • Աշխատանքը հրապարակիր բլոգում
March 12

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

  • Սովորիր շատ լավ կարդալ Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը Պատրանք-խաբեություն մութ-չլուսավորված քաջ-ուժեղ կուսական-Մաքուր Վերնագիրը նշանակում է Անիրական երազանք՝ տենչ, Սուտ բան, խաբեություն: