October 12

Համո Սահյան

  1. Անգիր սովորի՛ր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը։
  2. Կատարի՛ր բանաստեղծության ներքևում տրված առաջադրանքները։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր քամի,-փոթորիկ բոց,-կրակ ոսկեզօծ-պատած բառերի հոմանիշները:
  2. Գրի՛ր մեծահարուստ,-ախքատ տեր,-ծառա ծով-ցամաք  բառերի հականիշները:
  3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ) 

Ոսկեզ.ծվել, տեր.,  .սկի, ծ.վ,  բ.ց

Ոսկեզօծվել-10 տառ, 11 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ, վ, ե, լ,

տերև-4 տառ, 5 հնչյուն (տ, ե, ր, ե, վ

ոսկի-4 տառ, 5 հնչյուն (վ, ո, ս, կ, ի,

ծով-3 տառ, 3 հնչյուն (ծ, ո, վ

բոց-3 տառ, 3 հնչյուն (բ, ո, ց


Posted October 12, 2022 by hrachkuboyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*