October 19

Կոմիտասի տուն թանգարան

Մենք այսօր գնացել էինք Կոմիտասի տուն թանգարան, այնտեղ շատ հետաքրքիր նկարներ կային Կոմիտասի իրերը, իր երաժշտական գործիքներ և այլ։ Ես նաև տեսա կոմիտասի ահռելի դաշնամուրը, ինձ ամենաշատը դուր եկավ Կոմիտասի փոքրիկ արձանը, մեզ նաև ասացին, որ Կոմիտասի ստորագրությունը այնքան երկար էր, որ ստեղծել էին կնիք, կնիքը թաթախում էին թանաքի մեջ և թղթի վրա կնիքով ստորագրում։ Հետո մենք գնացինք մի սրահ, որտեղ խաղացինք մի խաղ։ Խաղի կանոները հետևյալն են՝ ամեն մեկին տալիս են երեք քարտ, հետո մենք հատակին դրեցինք երեք նկար մեկը Կոմիտասի նկարն էր, մեկը Հովհաննես Թումանյանի նկարն էր, իսկ երրորդը Կոմիտասն ու Հովանես Թումանյանը միասին էին։ Էկրանին գրված էր իրենց հետ կապված նախադասություներ, բառեր և նկարններ։ Եթե էկրանին հայտնած բառը կամ նախադասությունը համապատասխանում է մեր քարտի վրա գրվածին, մենք պետք է դնենք համապատասխան նկարի կողքին։Ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Կոմիտասի մասին։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք թանգարաանում։

October 17

Ուղիղ, հատված և ճառագայթԲեկյալ, բեկյալ գծի երկարություն

Դասարանական առաջադրանքներ

1․ geogebra ծրագրում պատկերիր․
 Ուղիղ
 Հատված
 Ճառագայթ
 Բաց բեկյալ
 Ինքնահատվող բեկյալ
 Փակ բեկյալ

2.Կարո՞ղ են արդյոք մի կետից սկիզբ առնել մի քանի ճառագայթներ։ Ցույց տուր
geogebra ծրագրով։

3․ geogebra ծրագրի օգնությամբ նշեք որևէ երկու կետ։ Ապա գծեք այդ կետերից մեկում
սկզբնավորվող և մյուսով անցնող ճառագայթ։

4․ Որքա՞ն է AC հատվածի երկարությունը, եթե AB=4սմ, BC=8սմ:

4+8=12սմ

5․ Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե
AD=125մմ, AB=15մմ, BC=90մմ: 15+90=105մմ 105=10սմ 12-10=2սմ 2սմ=20մմ

6․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=40դմ,
BC=60 դմ, CD =80դմ 40+80+60=180

Տնային առաջադրանքներ
1․ Քանի՞ հատված է պատկերված։ 6

2․ Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված դեցիմետրով, եթե AD=190սմ,
AB=25սմ, BC=85սմ: 190-110=80

3․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված միլիմետրով։ Եթե AB=5սմ,
BC=7սմ, CD =9սմ։ 5+7+9=21

4․ Երկու մարդկանց հասակների գումարը 3մ50սմ է։ Նրանցից մեկի հասակը մյուսի
հասակից մեծ է 10սմ-ով։ Որքա՞ն 350:2=175 175+10=185

October 11

Կոմիտասի մասին 1 մաս

1869 թվականին քոթարյայում ծնվել էր Սոխոմոն Սողոմոնյանը նրա ծնողները մահացել էին և սողոմոնին պահում էր իր տատիկը։ Կոմիտասի տատիկի մահից հետո կոմիտասին որդեգրել է հորեղբոր ըտանիքը և խնամել է հորաքույրը,1876 թվականին կոմիտասը առաջին անգամ գնաց դպրոց։

October 10

Անտառում։ Համո Սահյան

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները/ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը:
  4. Գրավոր նկարագրի՛ր քո տեսած անտառը/ սարը, դաշտը, այգին և այլն/:
October 10

Չափման միավորներ

Քննարկվող հարցեր․

1․ Որո՞նք են երկարության չափման միավորները։ մ,մմ,սմ,դմ,կմ

2․ Որո՞նք են զանգվածի չափման միավորները։ գ,կգ,ց,տ

3․ Որո՞նք են ժամանակի չափման միավորները։վ,ր,ժ,օր,ամիս,տարի,դար

4․ Որո՞նք են արագության չափման միավորները։կմ/ժ

Առաջադրանքներ․

1)

5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով:80սմ

3 կմ4 մ2դմ-ն արտահայտիր դեցիմետրերով: 30042դմ

4 տ 3ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով: 4305կգ

6 ժ 36 րոպեն արտահայտիր րոպեներով:396ր

9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով:560վ

Քանի՞ ժամ է 5օր 6ժամը։116ժ

2) Քանի՞ անգամ է 50 գրամը փոքր 1 տոննայից։ 20000

3) Հաշվե՛ք․

8 մ 3 սմ 1 մմ + 20 սմ 9 մմ=823ս 10մմ

1 կմ 300 մ + 8 կմ 4 մ 30 սմ=9կմ 304մ

1 տ 3 ց 4 կգ + 10 տ 30 կգ=11տ 334կգ

8 ց 39 կգ + 1 տ 9 ց 70 կգ= 1տ 17ց 109կգ

3 ժ 20 ր 30 վ + 50 ր 30 վ=3ժ 70ր 60

4) Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն (տարբերակները շատ են, գրի՛ր մեկը)։

10ց 640կգ < 10ց 740կգ

3տ 400 կգ < 3տ500 կգ

8 տ 7ց 50 կգ > 8 տ 7 ց

20 դմ 2 սմ > 20 դմ 1 մմ

October 9

Քիմիական տարրեր, քիմիական նշաններ: Պարզ և բարդ նյութեր

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ  մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում

Հարցեր

  1. Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:
  2. Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:
  3. Ի՞նչ է քիմիական տարրը:
October 9

Ստ․ Զորյան․ Մի գիշեր անտառում

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

բացատ-ազատ տեղ

մեզար-Քառակուսի կտոր

եռանդ-Գործելու ուժ

ախեկտուր-գութ շարժող

խորդյուն- Խորդալու ձայներ

October 5

Թեմայի ամփոփում․ 5-րդ դասարան

1. Կատարի՛ր գումարում 

2771 + 2381

+2771
2381
5152

75342 + 62412

+75342
62412
137754

2. Կատարի՛ր հանում

4254 – 1325

4254
1325
2929

65241 – 6215

65241
6215
59026

3. Կատարի՛ր բազմապատկում

324 x 467

x324
467
+2268
1944
1296
151308

786 x 209

x786
209
+7074
000
1572
164274

4. Կատարի՛ր բաժանում

1518:22=

Սյունակաձև 

151822
13269
198
198
0

Ստուգում՝

x69
22
+138 
138
1518

5. 

ա) Ավտոբուսն ունի 36 նստատեղ: Քանի՞ ավտոբուս է պետք 370 մարդ տեղափոխելու համար: 370:36=11

բ) Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը: 10×160=1600 1600+20=1620

Լրացուցիչ առաջադրանք․ 

6.  Կարենը թղթից երկու շրջան կտրեց և նրանց յուրաքանչյուր կողմին մի թիվ գրեց: Նկարում պատկերված դեպքում երևացող թվերի գումարը 20 է: Հայտնի է, որ Կարենը կարող է թղթերն այնպես շրջել, որ երևացող թվերի գումարը լինի 18, 19, 20 և 21: Պարզեք, թե ի՛նչ թվեր են գրված թղթերի հակառակ երեսներին: 10,8

October 5

Папа с мамой купили Ирочке попугая. Ирочка тотчас же занялась тренировкой. Она начала учить попугая мяукать, лаять и говорить: «Здравствуйте, ребята!» А как научила, захотела показать его своим одноклассникам. Пусть знают, какая она способная дрессировщица. Собралась с попугаем в школу, а бабушка к ней с просьбой:

— Сходи, Ирочка, в магазин за чаем.

— Вот ещё! — отказалась Ирочка. — Мне некогда! Отстань!

Она всякий раз говорила бабушке, когда та просила её что-нибудь сделать: «Отстань!», «Мне некогда!» или «Вот ещё!».

Ирочка взяла клетку с попугаем и понесла её в школу.

Струйки тёплого ветра несли с собой приятные запахи, светило солнышко, и Ирочка улыбалась, предчувствуя восторженные похвалы одноклассников.

В школе ребята окружили Ирочку:

— Спроси-ка его что-нибудь! Пусть ответит.

— Сейчас спрошу. Только вы не шумите, — приказала Ирочка и обратилась к попугаю:

— Спроси-ка его что-нибудь! Пусть ответит.

— Сейчас спрошу. Только вы не шумите, — приказала Ирочка и обратилась к попугаю:

— Будь вежлив, Чико, и поздоровайся с ребятами.

А попугай, вместо того чтобы сказать «Здравствуйте, ребята!», взъерошился весь и крикнул Ирочке:

— Отстань! — наверное, вспомнил, как Ирочка отвечает бабушке.

Ребята удивились, а Ирочка смутилась, но тут же снова спросила попугая:

— А как кошка мяукает? Помяукай нам, Чико.

Проговорился

Попугай покосился на Ирочку своим фиолетовым глазом и прохрипел:

— Вот ещё!

— А как собачка лает? — чуть не плача, спросила Ирочка. — Полай собачкой, Чико!

— Очень нужно! Мне некогда! — прокричал попугай и, перепрыгнув с одной жёрдочки на другую, отвернулся от Иры.

Ребята засмеялись, а Ирочка рассердилась:

— Какой ты противный, Чико! Ничего говорить не хочешь!

— Как не хочет? — возразил Ирочке Алёша. —

Он нам очень многое сказал. Верно, ребята?

Дополнительное задание на дом

— Кто герои рассказа?-

— Чему Ирочка учила попугая?

-Как Ирочка отвечала бабушке на её просьбы?

-С каким настроением Ирочка шла в школу?

— Как ребята догадались о непослушании Иры?

— Нравится ли вам Ирочка? — Дайте характеристику девочке. Расскажите о ней. Какая она?